Պորոշենկոյի դեմ քրգործ է հարուցվել՝ Բայդենի հետ հեռախոսազրույցի հրապարակումից հետո

Պորոշենկոյի դեմ քրգործ է հարուցվել՝ Բայդենի հետ հեռախոսազրույցի հրապարակումից հետո
18:16, 20.05.2020

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ՝ պետական դավաճանության և լիազորությունների չարաշահման վերաբերյալ՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունների հրապարակումից հետո, գրում է «Украинская правда» -ն:

Ըստ աղբյուրի՝ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկություն է ներկայացրել նախաքննության միասնական ռեեստր:
Ըստ պարբերականի՝ գործի նյութին կցվելու են հեռախոսազրույցի ձայնագրությունների օրինակները, որում Պորոշենկոն, հավանաբար, բանակցում է Բայդենի և Քերիի հետ: Ձայնագրությունների օրինակները գերատեսչությանը հանձնել է Ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը:

Պատգամավորը նշել է, որ հեռախոսազանգերից մեկը տեղի է ունեցել 2015-ի վերջին և վերաբերվել է Ուկրաինային «1 միլիարդ դոլար տրամադրելուն՝ Burisma ընկերության աշխատանքային պայմանները պահպանելու դիմաց», որը կապված է Ջո Բայդենի որդու՝ Հանթերի անվան հետ: